Իսպանիայում զբոսաշրջիկներին սպասվում է գինու մենամարտ

Իսպանական Հարո քաղաքում հունիսի  29-ին կանցկացվի ամենամյա  Batalla de Vino («Գինու մենամարտ») փառատոնը: Միջոցառման հյուրերը կարող են մասնակցել գինու օգտագործման բազմաթիվ մրցույթների և մրցամարտների, ինչպես նաև՝ մասնակցել անսովոր պատերազմի՝ իրար վրա լցնելով կարմիր գինի:

Batalla de Vino

Տոնը ավանդաբար սկսվում է վաղ առավոտյան, երբ քաղաքացիների և զբոսաշրջիկների  թափորը ՝ քաղաքապետի գլխավորությամբ, գնում են պատարագի սուրբ Սան Պեդրոյի պատվին ՝ ձեռքում պահելով գինու տարաներ:

Batalla de Vino

Պատարագից հետո քաղաքապետի թույլտվությամբ մեկնարկում է  զվարճանքը և տոնի մասնակիցները սկսում են  թրջել միմյանց ոտքից մինչև գլուխ: Ըստ ավանդության՝ գինու մենամարտին մասնակցելու համար պետք է օգտագործել բնական կաշվից պատրաստված հատուկ շշեր՝  botas-ներ:

Batalla de Vino

Նաև թույլատրվում է գինի բերել փոքրիկ պլաստիկե շշերով, այդ թվում՝ ջրային ատրճանակներով: Որպես զինամթերք՝ մասնակիցները սովորաբար օգտագործում են տեղական մատչելի  Riojan գինին:

You might also like