Հայտնի են ինքնաթիռի լավագույն տեղերը

EasyJet-ը ուսումնասիրություն է  անցկացրել իր ուղևորների շրջանում և պարզել ինքնաթիռի սրահում ամենապահանջված տեղերը: Վերջերս ընկերությունը ներդրել է տոմսը գնելիս տեղի ընտրության ծառայությունը: Վերլուծելով ուղևորների պահանջները, ովքեր օգտվում են այդ հավելվածից, վերլուծաբանները պարզել են, որ առավել հաճախ հավելյալ գումարով ամրագրվում են տեղեր  6 և 7  շարքերում  (էկոնոմ դասի սրահում):

easyjet2_2931677b

Ճանապարհորդների շրջանում ամենապահանջվածը 7F տեղն է: Ընդհանուր առմամբ, պահանջարկ են վայելում առաջին յոթ շարքերը: Օդանավի առաջնամասում տեղի ընտրության նախապատվությունը բացատրվում է նրանով, որ այդտեղից ավելի հարմար է դուրս գալ ինքնաթիռից, այդտեղ քիչ է շարժիչի աղմուկը և այլն: Ըստ հարցման արդյունքների՝ ճանապարհորդների 59%-ը նախընտրում է պատուհանի մոտի տեղը, 38%-ը ընտրում է ելքի մոտ գտնվող նստատեղը, և միայն 3%-ն է ընտրում մեջտեղի շարքը:

Airplane

Ընդ որում, ուղևորները մեծ հաճույքով տեղեր են ամրագրում ինքնաթիռի աջ մասում: Ի դեպ, նման հետազոտություն անցկացրել է նաև տոմսերի որոնման Skyscanner պորտալը: Ըստ նրանց տվյալների՝ առավել հայտնի տեղը 6А-ն է: Իսկ ամենից քիչ մարդիկ նախընտրում են նստել 31E տեղում՝ ինքնաթիռի վերջի մեջտեղի նստատեղում:

You might also like