Ամերիկյան օդանավակայաններում սնունդը կդառնա ավելի առողջարար

Ամերիկյան օդանավակայաններում սնունդը ավելի առողջարար է դառնում : Համենայն դեպս, այդ մասին շեշտվում է Physicians Committee for Responsible Medicine կենտրոնի ուսումնասիրություններում, որի մասնագետները ուսումնասիրել են ԱՄՆ-ի 15 խոշոր օդային ուղիների սրճարանները և ռեստորանները: Պարզվում է, որ հաստատությունների 83%-ը ունի նվազագույնը մեկ բանջարեղենային ուտեստ: Այդպիսի սնունդը համարվում է օգտակար, քանի որ այն պարունակում է ավելի քիչ  յուղայնություն և ավելի շատ օգտակար նյութեր:

Շուրջ 10 տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 57%: Սյուզան Լևին կենտրոնի աշխատակցուհու խոսքերով`վերջին ժամանակներս նկատվում է առողջ սննդի պահանջարկի աճ, և  ռեստորանները փորձում էն համապատասխանել նոր միտումներին: Ըստ ստացված  ցուցանիշների` լավագույնն  է  ճանաչվել Դեթրոյթի օդային ուղիները: Ամենամեծ առաջընթացը գրանցել է Շառլոտ/Դուգլաս միջազգային օդանավակայանը. անցած տարվա 72%-ից այն հասել է 81%-ի: Օդային ուղին, որտեղ ամենաքիչն է հանդիպում օգտակար սնունդ, Ատլանտայի միջազգային օդանավակայանն է:

You might also like