Քաթարի մահմեդական մշակութային կենտրոնը սոցիալական ցանցերում մեկնարկել է անսովոր քարոզարժավ: Այս երկրի իշխանությունները կոչ են անում զբոսաշրջիկներին հանրային վայրերում հագնվել համեստ և հարգել մահմեդական երկրի արժեքները:
«Ցուցաբերեք հարգանք» անունը կրող քարոզարշավի շրջանակներում ստեղծվել են հատուկ էջեր Twitter-ում և Instagram-ում, ինչպես նաև՝ թերթիկներ, որոնցում ցուցադրվում է, թե ինչպես պետք է հագնվել Քաթարում: Կանայք չպետք է հագնեն կարճ կիսաշրջազգեստ և առանց թևի ցանկացած շոր, իսկ տղամարդկանց խորհուրդ չի տրվում հագնել կարճ տաբատներ և բաց շապիկներ:
Արգելվել են նաև սռնապանները: Նախագծի հեղինակների կարծիքով՝ «հագուստի այդ տարրը տաբատ չի համարվում»: Նշենք, որ ըստ Քաթարի օրենքների, հասարակական կարգի և բարոյականության, ազգային ավանդույթների և սովորույթների պահպանումը պարտադիր է զբոսաշրջիկների և տեղաբնակների համար: Հասարակական վայրում անպարկեշտ հագուստն ու վարքը պատժվում է տուգանքից մինչև վեց ամիս ազատազրկումով: