Չինացի զբոսաշրջիկը չի կարողացել վերադառնալ տուն Հարավային Կորեայից և մնացել է օտար երկրում անորոշ ժամկետով այն բանից հետո, երբ նրա 4-ամյա տղան նկարել է հոր անձնագրի մեջ:
Փորքիկ նկարիչը, գտնելով հոր անձնագիրը, նրա մեջ նկարել է սև ֆլոմաստերով՝ պատկերելով այնտեղ ինքնաթիռ, կենդանիներ, ծաղիկներ, մի փոքր էլ գունազարդել է հոր դիմանկարը:
Չինացի զբոսաշրջիկը փորձել է մուտք գործել ինքնաթիռ, բայց անվտանգության աշխատակիցները չեն գնահատել փոքրիկ նկարչի տաղանդը՝ պահելով չինացուն իրենց երկրում անորոշ ժամանակով: Ներկայումս, ինչպես գրում է news.com.au-ն, զբոսաշրջիկը փորձում է խնդրին լուծում տալ: