Գերմանիայում բացվել է այգի ոտաբոբիկ զբոսանքների համար

Գերմանիայի հյուսիսում գտնվող Ստորին Սաքսոնիայում բացվել է Էգեստորֆ կոչվող անսովոր այգի: Զբոսաշրջիկներին, ովքեր կորոշեն այցելել այս վայր, առաջարկում են ոտաբոբիկ շրջել տարբեր բնական լանդշաֆտներով:

Egestorf

«Եվ երեխաներին և շատ մեծահասակների հետաքրքիր կլինի ոտքերով զգալ հողի տարբեր տեսակները, զբոսնել անտառով, դաշտերով անցնել առուների ափերով», – պատմում են նախագծի հեղինակները:

Egestorf

Այգին Լունեբուրգի բնական արգելանոցի  մաս  է կազմում: Նշենք, որ Էգեստորֆը Գերմանիայի միակ այգին է, որտեղ առկա է  «յոգայի անտառ»: Այգի մտնելու համար այցելուները հանում են կոշիկները և պահում դրանք հատուկ արկղերում: Ցանկացողները նաև կարող են լողալ տեղի  Aquadies լճակում: Այգու մուտքը անվճար է:

Egestorf

You might also like