Ամբողջ աշխարհում ժողովրդականություն են վայելում թոփ-լես տուրերը

Մեծ Բրիտանիայից երկու զբոսաշրջուհի՝ Օլիվիա Էջինտոնը և Լիդիա Բակլերը, նորվեգուհի Ինգվիլդ Մարստեյն Օսլենի հետ ճանապարհորդության սիրահարների շրջանում ստեղծել են նոր միտում: Նրանք կոչ են անում աշխարհի բոլոր մարդկանց մերկանալ մինչև գոտկատեղը, որպեսզի դառնան The Topless Tour  անսովոր նախագծի մի մասը:

Այսօր, ընդհանուր առմամբ, The Topless Tour -ի ավելի քան 20.000 հետևորդ իրենց լուսանկարները տեղադրում են նախագծի Facebook-յան և Instagram-ի էջում: Պարտադիր պայմանն այն է, որ և տղամարդիկ, և կանայք պետք է լուսանկարված լինեն թոփլես մեջքի կողմից որևէ ճանապարհորդության ընթացքում:

Ընդ որում՝ զբոսաշրջիկի գտնվելու վայրը կարևոր չէ. դա կարող է լինել քաղաքի կենտրոնը, լքված լողափը կամ հեռավոր լեռը: TheToplessTour-ի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենք նպատակ չեն ունեցել ցնցել հանրությանը:

Նրանք ստեղծել են այս նախագիծը, որպեսզի մարդկանց հնարավորություն տան զգալ ազատությունը և կիսվել իրենց գեղեցկությամբ ամբողջ աշխարհի հետ:

You might also like