Մեծ պլաստիկ շշերով արևայրուկի կրեմների օրերը հաշված են: Օրերս թողարկվել է ըմպելի SPF-կոկտեյլը, որի մեկ թեյի գդալը կարող է մի քանի ժամով պաշտպանել արևի ճառագայթների վնասական ազդեցությունից: Harmonised H20 անունը կրող չեզոքացուցիչը ունի 30 SPF պաշտպանություն և 97%-ով պաշտպանում է UVA և UVB ճառագայթների վնասական ազդեցությունից:
Ըստ տվյալ միջոցի անոտացիայի՝ արևային կոկտեյլի 2 մլ պետք է խմել արևային լոգանք ընդունելուց մեկ ժամ առաջ, և 2-ական մլ՝ ամեն չորս ժամը մեկ արևի տակ գտնվելիս: Արևայրուկի ըմպելի կրեմը դեռևս չի հաստատվել դերմատոլոգների կողմից, բայց արդեն դրական արձագանքներ է ստացել առաջին գնորդների կողմից: Նրանցից մեկը գրել է. «Առանց պաշտպանիչ կրեմի իմ մաշկը այրվում է արևից 15 րոպեում, այդ պատճառով երբ ես փորձում էի Harmonised H20-ը, անհանգստանում էի: Բայց արդյունքները գերազանցեցին իմ սպասելիքները: Ես արևի տակ մնացի երկու ժամ, չքսեցի սովորական UV-պաշտպանության կրեմը առավել ակտիվ արևային ժամին և նույնիսկ չվարդագույնեցի»:
Այնուամենայնիվ, British Skin Foundation-ի մամուլի քարտուղար Հերմիոնա Լոուսոնը զգուշանում է վտանգավոր փորձերից. «Երբ գործը հասնում է նման կարևոր խնդրին, ինչպիսին է մաշկի քաղցկեղը, հաճախորդների կարծիքները չեն կարող գրավել գիտական հետազոտությունների տեղը: Այդ պատճառով պետք է խուսափել արևից պաշտպանության փորձնական մեթոդներից», – նշել է նա: