Նեապոլում մեկնարկել է պիցցայի փառատոնը

PizzaԻտալիայի Նեապոլ քաղաքում տեղի կունենա պիցցայի մեծ տոն: Այդ միջոցառմամբ Նեապոլիտանական պիցցայի ասոցիացիան կնշի իր 30-այմա հոբելյանը: Նշվում է, որ փառատոնին կմասնակցեն ավելի քան 100  պիցցերիա ոչ միայն Իտալիայից, այլև՝ աշխարհի այլ երկրներից: Յուրաքանչյուրը կներկայացնի հատուկ ճաշացանկ և  կհրավիրի զբոսաշրջիներին համտեսելու աշխարհահռչակ իտալական ուտեստը՝ սեփական բաղադրատոմսով: Փառատոնի հիմնական գործողությունները տեղի կունենան Դանթեի հրապարակում մայիսի 27-ից 30-ին: Այցելուներին սպասվում է  վառ շոու և երաժշտական խմբերի ելույթներ: Բացի այդ, զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ ավանդական բաղադրիչներին, բաղադրատոմսերին, նեապոլիտանական պիցցայի գաղտնիքներին, ինչպես նաև որոշ նորամուծությունների, որոնք մտածել են ժամանակակից խոհարարները:

You might also like