Չինաստանի իշխանությունները վարձել են բրիտանացի Լիամ Բեյթսին Facebook-ում Հանչժոու քաղաքի զբոսաշրջային և բիզնես գովազդը կատարելու համար: Նշվում է, որ Միացյալ Թագավորության բնակիչը առաջ է անցել այս պաշտոնի 26 հազար մյուս թեկնածուներից: Թերթը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Չինաստանում Facebook սոցիալական ցանցը արգելափակված է:
26-ամյա Բեյթսը պատասխանատու կլինի ամերիկյան սոցիալական ցանցում Հանչժոու քաղաքի զբոսաշրջային և գործարար ներուժի խթանման համար: Բրիտանացին դարձել է առաջին օտարերկրացին, ով նման կարևոր պաշտոն է ստացել Չինաստանի կառավարության կողմից. գրում է թերթը:
Լոնդոնցուն ընտրել են նաև այդ երկրի մասին ունեցած գիտելիքների և լեզվին տիրապետելու շնորհիվ: Իր աշխատանքի դիմաց Բեյթսը կստանա տարեկան 32 հազար ֆունտ աշխատավարձ: Բրիտանացին արդեն խոստացել է պատմել աշխարհին քաղաքի բազմաթիվ տեսարժան վայրերի և չինական մշակույթի մասին: