Զբոսաշրջիկները Շվեյցարիայի խորհրդարանը շփոթում են եկեղեցու հետ. գրում է The Local-ը: Շփոթությունից խուսափելու համար դաշնային կառավարությւոնը որոշել է շենքի տանիքից չհանել պետական դրոշը:
Այս որոշումը կայացվել է՝ ի պատասխան խորհրդարանի անդամ Իվետտ Էստերմանի միջնորդության, ով հայտարարել է, որ զբոսաշրջիկները հաճախ շփոթում են շենքը եկեղեցու հետ նրա ճաշատային հատվածում գտնվող խաչի պատճառով: Շենքի շինարարությունը սկսվել է 1852 թվականին, իսկ 1884 և 1902 թվականներին այն մեծացվել է, այդ պատճառով այժմ շենքը ունի գմբեթներով երկու աշտարակ, որոնք էլ նրան եկեղեցու տեսք են տալիս:
Պետական դրոշը շենքի տանիքին բարձրացնում են խորհրդարանական նիստերի ժամանակ, իսկ այժմ սխալը վերացնելու համար դրոշը այնտեղ կմնա ամբողջ տարին: