Ձեզ ենք ներկայացնում նվերների մի քանի գաղափար ձեր ընկերների, գործընկերների և հարազատների համար, ովքեր սիրում են ճանապարհորդել:
Այսպիսով, ինչ նվիրել նրան, ում պատկանում է ողջ աշխարհը:
Ձեռնոց Bluetooth-ականջակալով
Ձնագնդիկանետ Arctic Force
Որպեսզի լեռնադահուկային լանջին ձմեռային չարաճճիությունից հետո ձեռնոցները մնան չոր և ձեռքերը չսառչեն, հնարվել է Arctic Force ձնագնդիկներ նետելու սարքը: Այժմ ձնագնդիկները կթռչեն ավելի հեռու և ճշգրիտ:
Արջուկ Չապուրինից
CHAPURIN ապրանքանիշը ներկայացնում է Comfort Bear խաղալիքների շարք, որը ստեղծվել է Իգոր Չապուրինի էսքիզներով haute couture գործվածքից: Այս դեպքում արջուկը միայն դիզայներական խաղալիք չէ, այլև՝ ճանապարհորդական բարձ, որը վոյաժը ավելի հարմարավետ կդարձնի: Comfort Bear սահմանափակ շարքը հրաշալի գաղափար է նրանց համար, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց զգացմունքները և հատուկ վերաբերմունքը ոչ տրիվիալ ձևով:
Desigual ճամպրուկ
Վառ և հետաքրքիր աքսեսուարը ճանապարհորդների համար հայտնվել է Desigual-ի աշուն-ձմեռ հավաքածուում: Այն դուր կգա նրանց, ովքեր սովոր են ճանապարհորդել թեթև ուղեբեռով և անում են դա ժպիտով: Ճամպրուկը աչքի է ընկնում՝ շնորհիվ պոլիուրեթանային կաշվի վրայի վառ կնիքի, որը գործած մակերեսի տպավորություն է թողնում: Շնորհիվ իր չափսերի (40×40 սմ) այն մշտապես կարելի է տանել ինքնաթիռի սրահ, իսկ շարժական բռնակը և անիվները այն դարձնում են անփոխարինելի ուղեկից երկար ճանապարհների համար:
CRASH BAGGAGE
Բեռները տեղափոխելիս ճամպրուկները հաճախ վնասվում են և քերծվում: Մի անգամ երիտասարդ վենետիկյան դիզայներ Ֆրանչեսկո Պավիան մտահղացավ ստեղծել СRASH BAGGAGE՝ ճամպրուկներ, որոնք իրենց վրա արդեն ունեն այնպիսի հետքեր, որոնք առաջանում են երկար և հաճախ ճանապարհորդություններից հետո: Այդպիսով, իտալացին ստեղծեց նոր փիլիսոփայություն՝ փոխելով ճանապարհորդների ուղեբեռի հանդեպ մոտեցումը: Այժմ փոսերն ու վնասվածքները այլևս խնդիր չեն: Դիզայներական СRASH BAGGAGE ճամպրուկները պատրաստված են բարձրակարգ էկոլոգիական պլաստիկից: Հավաքածուի նորաձև շարքը ներկայացված է L և М չափերով մեկական և երկու S չափի ճամպրուկներով, որոնք ձեռքի ուղեբեռի չափի են: Դրանք հավանաբար շատ դուր կգան նորաձև երիտասարդներին:
Կազմ ճամպրուկի համար
Օգտակար նվեր է նրանց համար, ովքեր, ընդհակառակը, շատ ուշադիր են իրենց ճամպրուկի նկատմամբ և մշտապես բողոքում են օդանավակայանների աշխատակիցների կոպիտ վերաբերմունքից: Շարժական պաշտպանիչ կազմի սեփականատերը այլևս ժամանակը և գումարը չի վատնի օդանավակայանում հավելյալ փաթեթավորման վրա: Կազմը կպաշտպանի ճամպրուկը կեղտից, քերծվածքներից և հնարավորություն կտա այն տարբերել շարժաժապավենի վրայի հարյուրավոր ճամպրուկներից:
MINIJAMBOX
Գիշերային լողափ, օվկիանոս, նուրբ ալիքներ, ընկերներ, սառցե կոկտեյլներ և … MINIJAMBOX: Ընդամենը 255 գրամ քաշով այս փոքրիկ սարքը թույլ կտա վայելել հրաշալի ձայնը՝ որտեղ, որ պատահի: JAMBOX-ը պատրաստված է ալյումինի ամբողջական կտորից, իսկ կոմպակտ կաղապարի ներսում թաքնված են երկու դրայվեր և բասերի բարձրախոս: Մարտկոցը ապահովում է 10 ժամվա լիցք երաժշտություն հնչեցնելու համար և 75 ժամվա լիցք՝ հանգստի ռեժիմի դեպքում: Սարքը հեշտությամբ տեղավորվում է գրպանում, այն կարելի է տանել ամենուր, որպեսզի երաժշտությունը մշտապես ուղեկցի ձեզ: MINIJAMBOX-ի համար անվճար հավելվածներ կան iOS-ի և Android-ի համար, որոնք թույլ են տալիս անհատականացնել բարձրախոսը և պահել սիրելի երգերը սմարթֆոնից կամ այլ բջջային սարքից:
COMFORT ON CALL ОТ CLINIQUE կրեմ
Ձմռան սկզբին Clinique ապրանքանիշը ներկայացրել է փափկեցնող և հանգստացնող կրեմ զգայուն մաշկի համար, որի հետ կարելի է չվախենալ էքստրեմալ ցրտերից: Comfort on Call-ը թերևս կգնահատեն ձմռանը ակտիվ հանգստի սիրահարները, քանի որ այն ստեղծում է անտեսանելի պաշտպանիչ շերտ և խոնավեցնում մաշկը ու պաշտպանում չորությունից: Այս կրեմը հարմար է ցանկացած մաշկի համար, որը դառնում է շատ չոր ցածր ջերմաստիճանի դեպքում, օգնում է նվազեցնել նրա զգայունությունը: