Ֆինլանդիայի Լահթի քաղաքում Ռադիոյի և հեռուստատեսության թանգարանը կսկսի իր աշխատանքը հունիսի 10-ին: Կես տարի առաջ այն փակվել է սրահներում օդի որակի հետ կապված խնդիրների պատճառով: Այժմ օդը կարգավորվել է, սակայն ռադիոյի պատմության մասին իմանալ ցանկացողները պետք է շտապեն. արդեն աշնանը թանգարանը կփակվի ամբողջական վերանորոգման համար: Լահթիի պատմությունը սերտորեն կապված է ռադիոկապի ոլորտի հետ: Այստեղ 1927 թվականին կառուցվել է երկրի ամենահին ռադիոկայանը, տեղադրվել են առաջին ռադիոաշտարակները: 1935 թվականին կառուցված թանգարանը հավաքել և պահպանում է ռադիոտեխնիկայի պատմության և ժառանգության մասին տեղեկատվությունը, ուսումնասիրություններ անցկացնում և նույնիսկ ցուցահանդեսներ կազմակերպում՝ նվիրված ռադիոյին և հեռուստատեսությանը: Թանգարանը գտնվում է Radiomäenkatu 35 հասցեում: Այն կաշխատի երեքշաբթիի ուրբաթ օրերին 9:00-ից 16:00-ին, շաբաթ և կիակի օրերին՝ 11:00-ից 17:00-ին. հայտնում է lahti.ru-ն: Նրա հավաքածուն ներառում է ավելի քան 18000 նմուշ, շուրջ 5000 լուսանկար, 10000 գիրք և թերթ, QSL-քարտեր, արխիվային նյութեր, ռադիո և հեռուստաընդունիչներ, արտեֆակտներ տեխնիկական ստուդիայից, լսող սարքեր, հեռախոսային սարքավորումներ և այլն: Ցուցահանդեսը ներառում է նաև ինտերակտիվ ցուցանմուշներ՝ եղանակի տեսության և անիմացիոն ստուդիաներ: Բլրից, որտեղ գտնվում է թանգարանը, բացվում է դեպի քաղաքը հրաշալի տեսարան