ԱՄՆ. Նոր ջրային բլրակը բարձրությամբ համաշխարհային ռեկորդ է սահմանել

Նոր ջրային բլրակը, որը կառուցվել է Կանզաս Սիթիի թմատիկ այգում,  պաշտոնապես ճանաչվել է ամենաբարձրը աշխարհում: 51,38  մետր բարձրությամբ բլրակը ընդգրկվել է Գինեսի Ռեկորդների գրքում. հայտնում է  The Telegraf-ը:

Verrückt

Բլրակ բարձրանալու համար անհրաժեշտ է հաղթահարել 264 աստիճան, այնուհետև՝ կարելի է ցած սլանալ 100 կմ/ժ արագությամբ: Առաջին վայրէջքը հիշեցնում է ազատ անկում  51.2  մետր բարձրությունից, իսկ բլրակով ամբողջական անկումը կզբաղեցնի ընդամենը 11  վայրկյան:

Verrückt

Նոր բլրակը բարձր է Նիագարայի ջրվեժից և Ազատության արձանից:  Verrückt (Խենթ) անունը կրող բլրակը կբացվի  մայիսի 23-ին:

You might also like