Իսպանիայում հանգստացողներին արգելվում է տեղ զբաղեցնել լողափում՝ դնելով իրենց անձնական իրերը, շեզլոնգները և հովանոցները վաղ առավոտից: Նման որոշում են կայացրել Մալագա նահանգի արևելքում գտնվող Տորրոկս առողջարանի իշխանությունները: Խախտողներին սպասվում են զգալի տուգանքներ: Ըստ ԶԼՄ-ների՝ հուլիսին և օգոստոսին քաղաքի լողափերում կարգելվեն նաև շարժական գրիլները:
Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն այս ամռանը: Առաջիկայում իշխանությունները նախատեսում են անցկացնել տեղեկատվական արշավներ: Նման միջոցների պատճառ են դարձել հանգստացողների բազմաթիվ բողոքները: Զբաղված տեղերի պատճառով հաճախ հակամարտություններ են բռնկվում առողջարաներում, և երբեմն ոստիկանների միջամտության կարիք է զգացվում:
Այս առթիվ իրենց դժգոհությունն են հայտնել նաև հանգստյան գոտու աշխատակիցները, որոնց համար դժվար է կատարել տարածքի մաքրումը: Նոր պլանի ուժի մեջ մտնելուց հետո համայնքային անձնակազմը կհավաքի լողափում թողած շեզլոնգները, հովանոցները և մյուս իրերը: Դրանք հետ ստանալու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն տեղի գանձապետարանում տուգանք մուծել: