SendmyBag.com բրիտանական ընկերությունը հետազոտություն է անցկացրել պարզելու համար, թե որքան ժամանակ են ուղևորները անցկացնում Բրիտանիայի օդանավակայանների ուղեբեռի հոսքագծի մոտ:
Ուսումնասիրությունը պարզել է, որ նվազագույն ժամանակը՝ 16 րոպե 15 վայրկյան, ուղևորները ծախսել է Մանչեսթերի օդանավակայանում՝ սպասելով իրենց ուղեբեռին, իսկ այդ առումով ամենավատ վիճակում գտնվում է Լոնդոնի Գեթվիկ օդանավակայանը, որտեղ ուղեբեռին սպասում են կես ժամից ավելի՝ 33 րոպե 21 վայրկյան: Գրեթե նույնքան երկար ուղեբեռին պետք է սպասել նաև Էդինբուրգի օդանավակայանում՝ 31 րոպե 47 վայրկյան, և Հիթրոուում՝ 29 րոպե 29 վայրկյան. հայտնում է The Telegraf-ը:
Հաշվարկվել է այն ժամանակահատվածը, որքան տևում է վայրէջքից մինչև ուղեբեռի՝ հոսքագծի վրա հայտնվելը: Ուղեբեռի սպասման միջին ժամանաը 21 րոպեն է: