Վիեննայի թանգարանում կցուցադրվեն հազվագյուտ նկարներ

Մայիսի 23-ին Վիեննայի ամենաշատ այցելվող Լեպոլդի թանգարանում կբացվի «Գծեր և ձևեր» անունը կրող ցուցահանդեսը: Այն կհամախմբի   մատիտով նկարված ավելի քան 100 նկար, որոնց մի մասը երբեք չի ցուցադրվել հանրությանը: Այդ ստեղծագործությունները թանգարանի հիմնադիր  Ռուդոլֆ և Էլիզաբետ Լեպոլդների մասնավոր հավաքածուից են:

Lines and shapes

Այցելուները կարող են տեսնել մատիտով նկարված էսքիզներ և  XIX և XX դարերի վարպետների նկարներ, որոնց թվում են՝ Գուստավ Կլիմտը, Էգոն Շիլեն, Ալֆրեդ Կուբինը. հայտնում է Wien.info-ն: Ցուցահանդեսը նաև կներկայացնի առաջին հերթին իրենց գեղանկարներով հայտնի նկարիչների՝ Ալբին Էգգեր Լինցի, Անտոն Կոլիգի և Վիեննայի դպրոցի վարպետների  աշխատանքներին:

You might also like