Ֆրանսիա. La Plagne՝ ամենագրավիչ առողջարանը աշխարհում

Ֆրանսիական Ալպերում գտնվող La Plagne  առողջարանը զբոսաշրջային ոլորտի ամենամյա զեկույցում ճանաչվել է լավագույն լեռնադահուկային առողջարանը: Paradiski-ի մաս հանդիսացող առողջարան այցելել են ամենամեծ թվով զբոսաշրջիկները: Սեզոնի ընթացքում Լա Պլանժ են այցելել ավելի քան  2.5 միլիոն լեռնադահուկորդ. նշվում է 2014 International Report on Snow and Mountain Tourism-ի հաշվետվությունում:

La Plagne

Ալպերը շարունակում են մնալ աշխարհում գլխավոր վայրը լեռնադահուկային հանգստի համար: Ամեն տարի եվրոպական լեռնաշղթան գրավում է ամբողջ աշխարհի լեռնադահուկորդների 45% -ին: Համեմատության համար նշենք, որ Հյուսիսային Ամերիկան այս տարի գրավել է ընդամենը 21% լեռնադահուկորդ, Արևմտյան Եվրոպան՝ 11%, իսկ Ասիան՝ 14%:

You might also like