Ամբողջ ամառվա ընթացքում Բրյուսելի երեք այգիներում զբոսաշրջիկները և տեղաբնակները կարող են անվճար զբաղվել չինական թայ չի մարմնամարզությամբ: Պրոֆեսիոնալ մարզիչ-կամավորները մշակել են հատուկ թեթև ծրագիր, որը հարմար է սկսնակների համար: Դասերը կանցկացվեն Cinquantenaire, Թագավորական և Sobieski այգիներում. հայտնում է Brussels Life-ը: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ընդարձակ հարմարավետ հագուստ և կոշիկ: ավանդական չինական թայ չի մարմնամարզությունը իրենից ներկայացնում է կանգնած դիրքերի, սահուն շարժումների և մեդիտացիոն տեխնիկայի շարք: Դա բավականին հեշտ է սովորել և օգտակար է առողջության համար՝ ամրացնում է հոդերը, բարելավում է շարժողական համակարգը և արյան շրջանառությունը, մեծացնում է ճկունությունը: Դասերը կանցկացվեն մինչև հոկտեմբեր չորեքշաբթի օրերին ժամը 14:00-ից 16:00-ն Cinquantenaire այգում, հինգշաբթի օրերին ժամը 13:00-ից 14:30-ին՝ Թագավորական այգում և շաբաթ օրերին 14:30-ից 16:00-ն՝ Սոբեսկի այգում: