Լաս Վեգասում բացվել է SlotZilla ճոպանուղին, որը արժեցել է 12 միլիոն դոլար: Նշենք, որ ճոպանուղու ներքևի գծերի շինարարության համար պահանջվել է 14 ամիս ժամանակ աշխատանքի մեծ բարդության պատճառով: SlotZilla-ի այցելուներին առաջարկում են թռչել բազմաթիվ խաղատների և հյուրանոցների վրայով, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնում:
Ճոպանուղու ելակետը գտնվում է 12-րդ հարկում, որը ձևավորված է հսկա խաղային ավտոմատի տեսքով: Ներկայումս թռիչքները իրականացվում են 23.4 մետր բարձրության վրա, երթուղու երկարությունը ձգվում է ընդամենը 260 մետր:
Նախագծի հեղինակները խոստանում են, որ արդեն այս տարվա գարնան վերջին կբացվեն նաև ատրակցիոնի վերևի գծերը, այնտեղ թռիչքի բարձրությունը հասնում է 35 մետրի: Երթուղու երկարությունը կհասնի 520 մետրի:
Ատրակցիոնը հանդիսանում է The Linq ժամանցային թաղամասի մի մասը, որտեղ վերջերս բացվել է աշխարհի ամենաբարձր պտտանիվը՝ High Roller անվանումով: