IKEA-ն պատրաստվում է իր առաջին խանութը վերածել թանգարանի: Ընկերությունը հույս ունի ներգրավել շվեդական կահույքի մոտ 200. 000 երկրպագու Օլմհուլտ քաղաք՝ Մալմոյից 60 մղոն դեպի հյուսիս, որտեղ հաջորդ տարի կբացվի կահույքի թանգարանը:
IKEA ընկերության առաջին խանութը նոր տեղ է տեղափոխվել 2012 թվականին, իսկ հին շենքը կվերածվի քաղաքի նոր տեսարժան վայրի: Թանգարանում կներկայացվի ընկերության 70-ամյա պատմությունը:
The Telegraf -ը կասկածում է, որ այդ գաղափարը արգասաբեր կլինի և ենթադրում է, որ թանգարանը կդառնա նույնքան ձանձրալի վայր, որքան Քեսվիկի մատիտների թանգարանը և Ֆրանսիայի կոշիկների թանգարանը: