Թիթեռների այգի կբացվի Դուբայում

Դուբայը պատրաստվում է Թիթեռների այգու բացմանը, որը կդառնա աշխարհում մեծությամբ երկրորդը՝ Մալայզիայի այգուց հետո: Այն գտնվում է  «Հրաշալիքների այգու» (Miracle Garden) տարածքում՝ Դուբայլենդ (Dubailand) թաղամասում:

Miracle Garden

Թիթեռների այգու մակերեսը գերազանցում է 4.5  հազար քառակուսի մետրը, այնտեղ կբնակվի 35  հազար գունագեղ միջատ:

Miracle Garden

Այգին կունենա ինը գմբեթաձև տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրում թիթեռների որոշակի տեսակների համար կստեղծվի բնակության պայմաններ՝ առավելագույնս մոտեցրած բնությանը. գրում է «Ռուսական Էմիրություններ»:

Miracle Garden

Այգու բացումը տեղի կունենա երկու շաբաթ անց: Այցելուներից կգանձվի առանձին վճար, որի չափը դեռևս որոշված չէ: «Հրաշալիքների այգու» մուտքի տոմսը արժե 30 դիրհամ ($8):

You might also like