Աշխարհի ամենահին ռեստորանը

Աշխարհի ամենահին ռեստորանը «Սուրբ Պետրոս Տաճարի մառանը», գտնվում է Ավստրիայի Զալցբուրգում՝ Սուրբ Պետրոսի աբբայության վանական պատերի մոտ: Այդ ռեստորանի կայքում տեսադրված է մեծ բաններ  «Իսկական զալցբուրգյան հյուրընկալություն վերջին 1200 տարիներին»  խոսքերով:
Salzburg Stiftskeller St.Peter
Այն, որ այս ռեստորանը իսկապես հանդիսանում է աշխարհի ամենահին ռեստորանը, ապացուցում են փաստաթղթերը,  որտեղ նշված է  803 թվականը: Դրանցում ասվում է, որ բոլոր ցանկացողների համար վանքին կից բացվել է պանդոկ: Ենթադրվում է, որ  այդ ժամանակից ի վեր ռեստորանի դռները միշտ բաց են, և այն երբևէ չի դադարել գործել:
St.-Peter-Stiftskeller
Ռեստորանի այցելուները եղել են նշանավոր դեմքեր, բայց ամենապատվավորներից մեկը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն է, ով հաճախ է ճաշել այս ռեստորանում ընտանիքի հետ: Հենց Սուրբ Պետրոս Տաճարի եկեղեցում է  1789 թվականին առաջին անգամ հնչել Մոցարտի ստեղծագործությունները «դո մինորում»:
Restaurant-St.-Peter-Stiftskeller
Այսօր աշխարհի ամենահին ռեստորան են գալիս զբոսաշրջիկները ամբողջ աշխարհից, որպեսզի մասնակցեն մեծանուն կոմպոզիտորի պատվին տրվող ճաշերին. Մոցարտի երաժշտության կենդանի համերգի ներքո համտեսել ուտեստներ, որոնք պատրաստված են ամենահայտնի խոհարարների կողմից  17−18 դարերի բաղադրատոմսով:
St.-Peter-Stiftskeller-Restaurant
You might also like