Գերմանիա. Բեռլինի նոր օդանավակայանը դեռ չբացված հնացավ

Berlin AirportԲեռլինի Բրանդենբուրգ օդանավակայանի գործադիր տնօրեն Հարտմուտ Մեդորնը հայտարարել է, որ նոր օդանավակայանը, որի բացումը ուշացել է արդեն չորս տարի, բավարար մեծ չէ: Մեդորնի խոսքերով՝ Բրանդենբուրգ օդանավակայանը նախատեսված է եղել տարեկան  27 միլիոն ուղևոր տարողունակությամբ, բայց արդեն այժմ քաղաքի երկու օդանավակայանները, որոնց պետք է փոխարինի նորը,  2013  թվականին ընդունել են 26 միլիոն ուղևոր: Ըստ կախատեսումների, որը ներկայացնում է The Local-ը՝ 2020  թվականին ուղևորահոսքը կհասնի տարեկան 35 միլիոն ուղևորի, և նոր օդանավակայանի տարողունակությունը բավարար չի լինի: Բացի այդ, ըստ գործադիր տնօրենի, ընդունարանի տարածքը, անվտանգության ստուգումների և ուղեբեռի հանձնման գոտիները հիշեցնում են շշի վիզ, որտեղ չեն բավականացնում առնվազն երկու ուղեբեռի հանձնման գոտի:

Հիշեցնենք, որ Բրանդենբուրգյան օդանավակայանը պետք է բացվեր 2012 թվականի հունիսին: Բայց մինչ այժմ տարբեր պատճառներով այն դեռևս չի գործարկվել: 

You might also like