Աուշվից-Բիրկենաու թանգարանում զբոսաշրջիկները վերածվում են վանդալների

 Auschwitz-BirkenauԼեհաստանի Աուշվից-Բիրկենաու պետական  թանգարանը դարձել է գողերի և վանդալների զոհը. հայտնում է The Telegraph-ը: Այցելուները  նախկին նացիստական ​​համակենտրոնացման ճամբարից գողանում են «հուշանվերներ» և «հաղորդագրություններ» թողնում մահճակալներին, որտեղ նախկինում քնել են կալանավորները: Թերթը հիշեցնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճամբարում մահացել է ավելի քան 1 մլն մարդ: Բացի այդ, զբոսաշրջիկները ներկում են թանգարանային համալիրի պատերը և կահույքը. ոմանք նշում են իրենց անունը ավանդական «եղել է  այստեղ» արտահայտության կողքին: Որպես «հուշանվեր» այցելուները տանում են երկաթուղային գծի երկայնքով տարված փշալարերի կտորներ, որով բանտարկյաներին բերել են համակենտրոնացման ճամբար: Թանգարանի ղեկավարությունը նշում է, որ նման վարքագիծ ցուցաբերում են ոչ միայն երիտասարդները, այլև՝ ուսուցիչները և օտարերկրացիները: Աուշվից-Բիրկենաու թանգարանի ադմինիստրացիան նաև հայտարարել է, որ 200  հա թանգարանի տարածքում կա  150  շինություն, և աշխատակիցները հնարավորություն չունեն վերահսկել իրավիճակը ճամբարի ամբողջ տարածքում:

You might also like