Ճաշ` «ռազմական գործողությունների» ընթացքում

Տոկիոյի կենտրոնում բացվել է EA Bar ռեստորանը, որտեղ լիովին օրինական կերպով կարելի է կրակել: Հյուրերին տրամադրվում է ռազմական զենքի պատճեն, որից կարելի է կրակել պլաստիկ կամ էկոլոգիապես մաքուր փամփուշտներ, այնպես որ սթրայքբոլի երկրպագուները այլևս կարիք չունեն գնալ քաղաքից դուրս:

 EA Bar

Ռեստորանի ճաշացանկը սթրայքբոլի սիրահարների համար շատ պարզ է՝ կծու կարիի բազմաթիվ տեսակներ, ռիզոտո, պաստա, օղու և աբսենտի հիմքով կոկտեյլներ:

 EA Bar

Կերակրատեսակները զարդարված են զինվորներով, իսկ ճաշից հետո կարելի է պատերազմ խաղալ հարևանների հետ: Սովորական ճաշացանկի հետ մատուցողները առաջարկում են նաև  «զենքի ցանկ» և «թիրախների ցանկ»:

ea_airsoftbar

Մատուցողներին կարելի է հարցեր տալ  զենքերի մասին և խորհուրդներ հարցնել, ինչպես նաև՝ կարելի է այստեղ գալ սթրեյքբոլի սեփական զենքով:

You might also like