Մարդկային հիմարությանը առանձին գիրք են նվիրել

Human folly dedicated a separate book Բրիտանացիները հրատարակել են ամենահիմար օնլայն մեկնաբանությունների գիրքը, որոնք հրապարակվել են համացանցում տարբեր թեմաներով. գրում է The Daily Mirror-ը: «Մենք բոլորս էլ երբևէ ասել ենք հիմար բաներ, բայց մինչև  Facebook-ը և  Twitter-ը նման շատ պահեր, բարեբախտաբար, արագ մոռացվել են,-գրում է թերթը- Այժմ գրքի հեղինակները այդ   մեկնաբանություններից ամենալավերը հավաքել են  մեկ գրքում»: Օրինակ, գրքում հայտնվել է մեկնաբանություն, որտեղ օգտատերը հարցնում է, թե կվնասի արդյոք աչքերին, եթե նայի արևին: «Արդյոք կարելի է հասկանալ, թե ֆիլմում օգտագործվել են իսկական դինոզավրեր, թե ոչ: Գոյություն ունեցել են, արդյոք, կենդանիներ, որոնք վարել են գիշերային կյանք մինչև փողոցային լուսավորության հայտնվելը»,–հարցրել են նման օգտատերերը: «Ես հպարտ եմ, որ ամերիկացի եմ, և ես խելագարվում եմ, երբ օտարերկրացիները ասում են, որ Ամերիկան ամենահիմար երկիրն է աշխարհում: Անհեթեթություն: Ես կարծում եմ, որ աշխարհի ամենահիմար երկիրը Եվրոպան է», – ահա ևս մեկ մեկնաբանություն, որը հայտնվել է գրքում:

You might also like