Դանիայում սիրում են երեխաների հետ ժամանած զբոսաշրջիկներին

Family travelՀամաձայն հարցումներից մեկի արդյունքների՝ Դանիայի բնակիչները, ի տարբերություն մյուս եվրոպացիների, ավելի բարեհամբյուր վերաբերմունք են ցուցաբերել այն զբոսաշրջիկների հանդեպ, ովքեր այցելել են իրենց երկիր ընտանիքի հետ միասին: Հարցումներին մասնակցած դանիացիների 90%-ը նշել է, որ սիրում են երեխաներին և ուրախ են ընտանեկան զբոսաշրջությունների համար: Առաջատարների եռյակում է հայտնվել նաև Իսպանիան և Նիդեռլանդները, սակայն այնտեղ դրական վերաբերմունք են ցուցաբերել հարցվածների գրեթե կեսը: Ընդ որում Կենտրոնական Եվրոպայի բնակիչները առավել քիչ են հակված օտար երեխաների հանդեպ. հայտնում է Կոմմերսանտը: Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում և Մեծ Բրիտանիայում իրենց համբերատարությունը փոքրիկ զբոսաշրջիկների հանդեպ հայտնել են հարցվածների գրեթե կեսը: Երեխաների հանդեպ ամենաանհամբերատար եվրոպական երկիր է ճանաչվել Գերմանիան. միայն հարցվածների  15%-ն է նշել, որ ուրախ է ընտանիքի հետ ժամանող զբոսաշրջիկների համար: Նախկինում նման հարցման ժամանակ այդպիսի կարծիքի էր հարցվածների  ավելի քան  20%-ը: Փորձագետները պարզաբանում են, որ չնայած հարցման արդյունքներին, եվրոպական երկրների մեծ մասում, առաջին հերթին Գերմանիայում, հասարակական վայրերում ստեղծված են  բոլոր  հարմարությունները այն քաղաքացիների համար, ովքեր ժամանում են երեխաների հետ միասին:

You might also like