All Nippon Airways-ի անձնակազմին «հագցրել են՝ ըստ վերջին նորաձևության»

Ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությունը ներկայացրել է բորտուղեկցորդների և հաճախորդների հետ աշխատող աշխատակիցների նոր համազգեստը: Հագուստը ստեղծել են նեպալցի դիզայներ Պրաբալա Գուրունգի արհեստանոցում. նրա ստեղծած հագուստները կրել են Միշել Օբաման, Լեդի Գագան և Քեմբրիջի դքսուհին: Նոր համազգեստը թվով  տասներորդն է ANA-ի պատմության մեջ:

ANAuniforms

հավաքածուն ընդգրկում է բաց մոխրագույն բաճկոններ, ինչպես նաև ածխագույն շրջազգեստներ և տաբատներ՝ ձևավորված ընկերության ֆիրմային վառ կապույտ գծերով: Հագուստը Գուրունգը լրացրել է վառ երկնագույն վզկապներով՝ ժամանակակից ծաղկային նմուշներով:

ANA

«ANA-ն մեծ ուշադրություն է դարձնում դետալներին, և ես ցանկացա դա ընդգծել հագուստի դիզայնում,– նշել է Պրաբալա Գուրունգը,–Իմ նպատակն է եղել միավորել էլեգանտությունը և դասականը ժամանակակիցի և թարմի հետ: Նաև պետք էր անել այնպես, որ ANA-ի աշխատակիցները կարողանային ինքնաարտահայտվել. դրա համար ես ստեղծել են հագուստի շատ տարրեր: Դրանք բոլորը կարելի է հեշտությամբ համատեղել»:

You might also like