Արևադարձների և խոշոր մեգապոլիսների կղզիները, այնպիսին, ինչպիսին Նյու Յորքն է, այժմ գտնվում են ծովի մակարդակի բարձրացման վտանգի տակ: Դրանցից որոշները կարող են հայտնվել ջրի տակ արդեն 50 կամ 100 տարի անց: Այնպես որ, պետք է շտապել:
Մարշալյան կղզիներ
Այս խորտակվող շքեղությունը նույնպես գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում: Մարշալյան կղզիների ժայռերը հատկապես դուր են եկել դայվերներին: Եվ շատ շուտով այս վայրը կարող է ամբողջությամբ պատկանել ստորջրյա զբոսանքների սիրահարներին. ռեկորդային ջրհեղեղները արդեն այսօր հեղեղել են Մաջուրո մայրաքաղաքը, որը գտնվում է ծովի մակերևույթից ընդամենը 1 մետր բարձրության վրա:
Առավել խոցելի համարվում է Աիլինգլապլապ ատոլը, որի շատ լողափներ հայտնվել են ջրի տակ: Ամեն ինչ բարդանում է նաև նրանով, որ պետության շատ բնակիչներ տառապում են կանոնավոր չորությամբ, որի պատճառով ԱՄՆ-ն Մարշալյան կղզիները անվանում է աղետի գոտի:
Տորեսի նեղուցի կղզիներ
Ավստրալիայի հյուսիսային ափին գտնվող 274 կղզիները հայտնի են գեղեցիկ բնապատկերներով և բնիկների յուրահատուկ մշակույթով: Բայց վերջին տարիներին մեծ թվով կղզիներ տառապում են հեղեղներից:
Կառավարությունը խոստանում է օգնել՝ տրամադրելով 26 միլիոն դոլար պատնեշի կառուցման համար, բայց դա կլինի միայն ժամանակավոր լուծում, քանի որ օվկիանոսը անողոք է և նրա մակարդակը շարունակում է բարձրանալ:
Միկրոնեզիա
Տարածքում գտնվում է չորս առանձին պետություն, որոնցից յուրաքանչյուրը կարող է հպարտանալ իր յուրահատուկ մշակույթով և տեսարժան վայրերով, ինչպես նաև՝ դայվերների շրջանում հայտնի խորտակված նավերը: Բայց նավերին շուտով կարող են ընկերակցել նաև իրենք՝ կղզիները:
Մասնավորապես, Կիրիբատի պետության ավելի քան 30 կղզիներից մի քանիսը արդեն գտնվում է ջրի տակ: Բայց փորձագետների կանխատեսումները ավելի քիչ հուսադրող են: Նրանք կարծում են, որ Միկրոնեզիայի 607 կղզիները կարող են դառնալ ամբողջովին անմարդաբնակ մինչև XXI դարի վերջը:
Մանհեթեն
Նյույորքյան այս կղզու գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ այն գտնվում է ծովի մակերևույթից ընդամնեը 5 մետր բարձրության վրա: Իսկ Մանհեթենի ներքևի հատվածում այդ ցուցանիշը չի գերազանցում 1,65 մետրը:
Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ ծովի մակարդակը կես մետրով կավելանա առաջիկա 300 տարում: Եթե որևէ գործողություն չձեռնարկվի, Նյու Յորքի 39%-ը կանցնի ջրի տակ, այդ թվում՝ Մանհեթենի հիմնական մասը: