Բենեդորմի հյուրերին հնարավորություն կտրվի օգտվել անվճար ինտերնետից: Մուտքի առաջին կետը տեղադրվել է Levante լողափին, առաջիկա օրերին նմանատիպ ծառայություն կգործարկի Էլչե պարկը (Parque de Elche), իսկ հաջորդ ամառ ինտերնետ հասանելիություն կառաջարկի նաև La Cala լողափը:
Տեղական կառավարության ներկայացուցիչների խոսքերով՝ քաղաքի լողափները արդեն պատրաստ են ընդունել հազարավոր զբոսաշրջիկների: Այս կապակցությամբ փրկարարների աշխատանքային ժամերը երկարացվել են մինչև 19:00-ն, ինչը երկու ժամով ավել է սովորական աշխատաժամերից:
Բացի այդ, ավելացել է նրանց աշխատակազմը: Եթե ցածր սեզոնին լողափում աշխատում է հինգ փրկարար, ապա ապրիլին դրանց թիվը հասնում է 14-ի, իսկ ամռանը անվտանգությանը կհետևեն 34 մարդ: