Փարիզի բնակիչները խնդրել են ազատել քաղաքը «սիրո կողպեքներից»

Փարիզը ամբողջ աշխարհի սիրահար զույգերի ամենասիրելի վայրն է: Նրանք զբոսնում են Սենայի ափով, բարձրանում Էյֆելյան աշտարակ և անպայման իրենց անուններով  կողպեք ամրացնում Փարիզի կամուրջներից մեկի վրա: Տեղաբնակները որոշել են վերջ դնել այս գեղեցիկ ավանդույթին. ըստ նրանց՝ տասնյակ հազարավոր կողպեքները կփչացնեն և կաղտոտեն քաղաքը:

love locks

Անունները կողպեքների վրա գրելու, այն կամուրջին ամրացնելու և բանալին գետը նետելու սովորությունը ծագել է  դեռևս  XIX  դարում: Բայց այն իսկական բում ապրեց վերջին տարիներին. յուրաքանչյուր զույգ իր պարտք է համարում հավերժ սիրելու երդում տալ Սենայի ափին: Ամենատարածված վայրը Արվեստի կամուրջն է:  Զբոսաշրջիկները չեն գիտակցում, որ տասնյակ հազարավոր կողպեքները փչացնում են քաղաքի տեսքը, իսկ բանալիները՝ աղտոտում Սենան:love locks

Սոցիալական ակտիվիստները հանդես են եկել միջնորդությամբ՝  ընդդեմ «սիրո կողպեքների», որը արդեն ստորագրել են հազարավոր քաղաքացիներ: Այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները պնդում են, որ իրենք իրավունք չունեն փչացնել այդ ավանդույթը: Հավանական է, որ կամուրջի վրա կառանձնացվեն առանձին հատվածներ կողպեքների համար:

Love_locks

You might also like