«Հիթրոու» օդանավակայանում հաշվի կառնեն զբոսաշրջիկների հատուկ կարիքները

Ավագ խոհարար Հեստոն Բլումենտալը, ով հայտնի է The Fat Duck ռեստորանում իր մոլեկուլային գիտափորձերով, 2014  թվականի հունիսին ռեստորան կբացի Լոնդոնի  «Հիթրոու» օդանավակայանում:

Perfectionists’ Cafe

Այն կկոչվի Perfectionists’ Cafe (սրճարան պերֆեկցիոնիստների համար) և կկենտրոնանա զբոսաշրջիկների հատուկ կարիքների վրա: Այստեղ կլինեն պարզ և հագեցնող ուտեստներ նրանց համար, ովքեր չեն կարող սպասել, և ճոխ ընթրիքներ նրանց համար, ովքեր սպասում են իրենց թռիչքին երկար ժամանակ:

Perfectionists’ Cafe

Ռեստորանը կմասնագիտանա ավանդական բրիտանական խոհանոցում՝ իտալական տարրերով: Բլյումենտալին առաջին անգամ պատմության մեջ հաջողվել է տեղադրել պիցցայի փայտի վառարանը  օդանավակայանի շենքում:

You might also like