Այս եզրակացությանն են հանգել շվեդացի գիտնականները՝ վերլուծելով շուրջ 30 հազար կանանց տվյալներ: Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները Լունդի ուռուցքաբանության կլինիկայի մասնագետների հետ համատեղ 20 տարվա ընթացքում ուսումնասիրել են 29 հազար կանանց առողջական տվյալները և եկել այն եզրակացության, որ արևայրուքը շատ օգտակար է թույլ սեռի ներկայացուցիչների համար:
Ըստ հրապարակված տվյալների՝ մահացությունը կանանց շրջանում, ովքեր խուսափել են արևից, ավելի վաղ է լինում: Մասնագետների հաշվարկներով՝ նրանք, ովքեր պարբերաբար արևային լոգանք են ընդունել, երկու անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ կմահանան ավելի մեծ տարիքում:
Միևնույն ժամանակ, բժիշկները հիշեցնում են, որ արևայրուքը չարաշահելը շատ վտանգավոր է և հաճախ պատճառ է դառնում մելանոմայի զարգացման համար: Բայց կանոնավոր, կարճաժամկետ արևի ազդեցությունը, անխոս, շատ օգտակար է: