Սուրբ Ծննդյան տոների ընթացքում Իտալիայի բնակիչներին և զբոսաշրջիկներին սպասվում է բազմաթիվ զվարճալի և հարուստ մշակութային ծրագրեր: Երկրի շատ թանգարաններ բաց կլինեն դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Արձակուրդների ընթացքում մասնավորապես բաց կլինեն Նեապոլի Ազգային Հնագիտական թանգարանը և Թագավորական Պալատը, Ժամանակակից Արվեստների Ազգային Պատկերասրահը, Հռոմի Սպադի պատկերասրահը և Ջուզեպպե Տուչչիի անվան Արևելյան արվեստների ազգային թանգարանը,Վիլլա Ադրիանան և Վիլլա դ’Էստեն Տիվոլիյում, Թագավորական ամրոց-թանգարանը Գենոայում, Պալացցո Կարինյանոն և Սաբուդայի պատկերասրահը Թուրինում, Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահը, Պերուջայի Ումբրիայի Ազգային հնագիտական թանգարանը:
Մի քանի թանգարաններ հնարավոր է այցելել անվճար: Արձակուրդների ընթացքում բաց թանգարանների ամբողջական ցուցակը հնարավոր է գտնել Իտալիայի Մշակույթի նախարարության կայքում: