Ուղեբեռների պիտակները հարկավոր է ձեզ հետ բերել

LufthansaԳերմանական Lufthansa ավիաընկերությունը  նոր ծառայություն է սկսել ներդնել: Այժմ ուղևորները կարող են պատճենել ուղեբեռների պիտակները տանը և այդ կերպ խուսափել մեկնելուց առաջ առաջացող հերթերից: Ավիափոխադրողը ասում է, որ նորարարությունը կկրճատի զբոսաշրջիկների օդանավակայանում անցկացրած ժամանակը: Նախկինում գրանցումից հետո ուղևորները չվերթների ժամանակ  հավաքում էին ուղեբեռը օդանավակայանում կամ տպում էին  ուղեբեռային պիտակները մոտակա կրպակում: Եվ այնտեղ էլ պետք է սպասեին իրենց հերթին, որը, որպես կանոն, բավականին երկար է լինում: Այժմ հարկավոր է միայն տպել պիտակը տանը, իսկ օդանավակայանում հանձնել ճամպրուկները ընդունման կետ: Դեռևս ծառայությունը հասանելի է միայն մեկ ուղղությամբ` Ֆրանկֆուրտից Տոկիո: Սակայն շատ շուտով ծառայությունը կտարածվի նաև այլ ուղղությունների վրա, այդ թվում՝ նաև ռուսաստանյան: Ուղեբեռային պիտակը հնարավոր է ստանալ վայրէջքային կտրոնի հետ միասին թռիչքի օնլայն գրանցման ժամանակ:  Ոչինչ լրացնել պետք չէ. պիտակը արդեն պարունակում է անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ուղեբեռների քանակը, թռիչքի համարը և ոււղևորի անունը:

You might also like