Սովորաբար մթերքների ժամկետի անցնելուց հետո դրանք ուղարկվում են աղբարկղ, եթե անգամ դրանք պահպանել են նորմալ տեսքը:
Լիդսում Բրիտանիան որոշել է խախտել այդ օրենքը և բացել ռեստորան, որտեղ մատուցում են ուտեստներ՝ պատրաստված բացառապես ժամկետնանց մթերքներից:
Գաղափարը պատկանում է ավագ խոհարար Ադամ Սմիթին:
Հաստատությունը կրում է P.A.Y.F անվանումը, որը բացվում է հետևյալ կերպ «Pay As You Feel» («Վճարիր, որքան հարկավոր ես համարում») և աշխատում է սեփական սկզբունքով:
Սահմանված գին այստեղ գոյություն չունի. այցելուները վճարում են այնքան, որքան հարկավոր են համարում կամ իվիճակի են: Այդ կերպ հաստատությունը ոչ միայն թույլ է տալիս չկորցնել ժամկետնանց սնունդը, այլև օգնում է կարիքավորներին:
Հիմնադրի խոսքերով՝ ռեստորանը ապրում է մթերքների հաշվին, որոնցից հրաժարվում են քաղաքի բնակիչները: Արդեն այստեղ ավագ խոհարարը իր թիմի հետ պատրաստում է դրանցից «առողջ» և մեծ մասամբ բուսական ուտեստներ:
Բացի այդ ամենից ռեստորանում կա «փոխանակման» կրպակ և հողամաս, որի պտուղներով այցելուները կարող են անվճար հյուրասիրվել: