Fred Olsen Cruise Lines ընկերությունը առաջարկում է երկուշաբաթյա կռուիզ անորոշ երթուղիով: Հայտնվելով նավում՝ ուղևորները՝ իրենք են ասում կապիտանին, թե որ նավահանգիստ ուղևորվել: Կապիտանը ընտրության համար կառաջարկի 48-ժամյա երկու կուրս: Ուղևորներին մնում է որոշել, թե որ ուղղությամբ լողալ: Առաջին ընտրությունը պետք է կատարվի իսպանական Վիգոյի և պորտուգալական Լեյշոյնշի միջև: Այնուհետև շրջագայությունը կշարունակվի Մալագայի կամ Ջիբլարթարի և Բարսելոնի կամ Կոստա Բրավայի ուղղությամբ: Վերջին նավահանգիստը ևս կընտրեն ուղևորները: Դա կարող է լինել իսպանական Գալիցիա նավահանգիստը կամ Լա Կորունան: