Ամերիկյան World View Enterprises ընկերությունը ներկայացրել է World View զբոսաշրջային ծրագրի մեկնարկը, որը կապահովի մատչելի տիեզերական ճանապարհորդություն հատուկ տիեզերանավերով: Իհարկե, դրանք հասանելի կլինեն միայն հարաբերականորեն. Երկրին տիեզերքից նայելու համար World View տիեզերանավի ուղևորները ստիպված կլինեն վճարել զգալի գումար՝ 75 հազար եվրո (ի դեպ, ինչպես արդեն հայտնել ենք՝ Ռիչարդ Բրենսոնը իր տիեզերական զբոսաշրջիկներից, որոնց պատրաստվում է տիեզերք ուղարկել Virgin Galactic տիեզերանավերով արդեն այս տարվա վերջին, կպահանջի շուրջ 250 հազար դոլլար):
Տեխնոլոգիաները, որի նմանները կօգտագործի World View Enterprises-ը, արդեն կիրառվել են ավստրիացի Ֆելիքս Բաումգարտների ստրատոսֆերա բարձրանալու համար, ով առաջին ցատկը կատարել է 2012 թվականին: World View տիեզերանավը նախատեսված կլինի վեց ուղևորների և անձնակազմի երկու անդամի համար: Ամբողջ թռիչքը կտևի հինգ-վեց ժամ, որոնցից երկուսի ընթացքում պարկուճը կգտնվի իր ճանապարհորդության ամենաբարձր կետում, այնուհետև կսկսի փափուկ վայրէջք կատարել:
Սելֆիի սիրահարների համար հաճելի բոնուս կլինի տիեզերանավում ինտերնետի առկայությունը. Երկիր մոլորակի ֆոնին ինքնանկարը կարող եք անմիջապես վերբեռնել համացանցում և ստանալ բազմաթիվ «լայքեր» Երկիր մոլորակի բնակիչներից:
World View Enterprises-ի մասնագետները նաև հավաստիացրել են լրագրողներին, որ «տիեզերական» ճանապարհորդության գները ժամանակի ընթացքում կնվազեն. ամեն ինչ կախված կլինի թռիչքների թվի աճից և մրցակիցների քանակից, ովքեր կառաջարկեն համանման ծառայություններ: