Բաճկոն-տրանսֆորմերը կօգնի ինքնաթիռ տանել մի քանի «ավելորդ» կիլոգրամներ

Չե՞ք ցանկանում օդանավակայանում վճարել յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի համար: Ուրեմն ձեզ անհրաժեշտ է գաղտնարանով արտահագուստ: Դիզայներ Ջոհն Փոուերը  (John Power), ով շատ է ճանապարհորդում ինքնաթիռով, որոշել է ստեղծել բաճկոնների և ժակետների John Power անվանումով հատուկ հավաքածու, որը հնարավորություն է տալիս օդանավակայան տանել ավելորդ կիլոգրամներ՝ առանց վճարելու դրանց համար:

John Power

Նրանք , ովքեր սիրում են կամ ստիպված են հաճախ ճանապարհորդել ավիաթռիչքներով, գիտեն, թե որքան թանկ արժեն ուղեբեռի ավելորդ կիլոգրամները: Ուղեբեռի սահմանված քաշից ավելի համար վճարելուց խուսափելու համար դիզայներ-ճանապարհորդը  ստեղծել է գերթեթև արտահագուստ՝ մեծ քանակի ընդարձակ գրպաններով:

ohn Power

Դա յուրօրինակ բաճկոն-տրանսֆորմեր է, որը կարող է տեղավորել 10 կգ ցանկացած իր: Երբ դուք անցնեք ուղեբեռի զննումը և սպասեք օդանավին, կարող եք հանել բաճկոնը, այն վերածել փոքրիկ ուղեբեռի և տանել ձեզ հետ ինքնաթիռի սրահ: Այս պարզ միջոցը կարող է օգնել ձեզ խնայել ուղեբեռի ավելորդ քաշի համար սահմանված հավելավճարը:

You might also like