Այս տարվա ամռանը փարիզյան Walt Disney Studios այգում կբացվի թեմատիկ գոտի` նվիրված օսկարակիր «Ռատատույ» մուլտֆիլմին: Այցելուները կարող են ընկղմվել հիանալի խոհարարի՝ առնետ Ռեմիի, նրա ընկեր Ալֆրեդո Լինգվինիի և փարիզյան «Գյուստո»-ի աշխարհ, որտեղ ընթանում է կոմեդիայի գործողությունները:
«Ռատատույ. Ռեմիի խելահեղ արկածները » անվանումով կարուսելում զբոսաշրջիկները «կփոքրանան»` հասնելով մկան չափսերին, և կկարողանան հետազոտել խոհանոցը, սրահները և «Գյուստո» ռեստորանի նկուղը: Այնուհետև նրանք պետք է սահեն ամերիկյան բլրակներով, որպեսզի փախչեն Սկիններ տնօրենից, որը մուլտֆիլմի գլխավոր չարագործն է:
Կարուսելի շուրջը կկառուցվի «Ռատատույ» մուլտֆիլմում առկա փարիզյան պատկերներ, իսկ զբոսաշրջիկները կարող են շփվել Ալֆրեդո Լինգվինիի հետ: Այցելուների համար նաև կբացվի ֆրանսիական խոհանոցով Bistrot Chez Rémy ռեստորանը, որտեղ բացի այլ ուտեստներից կմատուցեն նաև հանրահայտ ռատատույը: