Լավագույն վայրերը պաղպաղակի սիրահարների համար. սառեցված ճանապարհորդություն (Մաս 2)

Հեգնանքը այն մասին, որ տղաները աղջիկներին պետք է խոստանան ողջ աշխարհը, բայց դրա հետ մեկ տեղ գնեն միայն պաղպաղակ, այսօր  իրեն չի արդարացնում, քանի որ  «ողջ աշխարհը» և «սառը աղանդերը» մեր օրերում կարող ենք սերտ կապել: Այնպես որ, եթե դուք ցանկանում եք ձեր խոստումը իրականացնել, ապա գնեք նրան պաղպաղակ: Մեր կողմից ընտրված սրճարաններում պաղպաղակը կբավականացնի ողջ կյանքում, որպեսզի անդադար սիրաշահես բազմազան աղանդերով: Այնպես որ պատրաստվեք  ողջ կյանքը վատնել սառը հրաշքի վրա:

Ice Cream City (Տոկիո, Ճապոնիա)

Ice Cream City  խանութին պատահաբար չեն այս անվանումը տվել. այստեղ կարելի է գտնել տասնյակ ցուցափեղկեր և ավելի քան 300 տեսակի պաղպաղակ, այնպես որ ընտրության խնդիրը այստեղ շատ լուրջ է:

Ice Cream CityԲացի ավանդական պաղպաղակից, այստեղ կարելի է համտեսել այնպիսի տարօրինակ աղանդերներ, ինչպիսիսք են օրինակ՝ սոյայի սոուսով կամ ծովային աղով համեմված ճտի, օձաձկան և խոլորձի արմատների համով, սիչուանյան պղպեղի և կաղամարի համով պաղպաղակը:

Յուրահատկությունը՝ հաշվի առեք, որ ճապոնական մուլտֆիլմերիհերոսների հիմար հագուստներով անիմատորներից և երեխաների հիացական գոչյուններից կարող եք գլխացավ ձեռք բերել:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ մարգարտյա պաղպաղակ, որում կարելի է գտնել իսկական մարգարիտ: 

Berthillon (Փարիզ, Ֆրանսիա)

Պաղպաղակի շատ գիտակներ վստահ են, որ  Berthillon ապրանքանիշը լավագույնն է աշխարհում: Չնայած նրան, որ Փարիզի Berthillon կրպակի մասին գիտեն նաև ֆրանսիական մայրաքաղաքի սահմաններից դուրս, այս ձեռնարկությունը հրաժարվում է վերածվել առևտրային ցանցի և մնում է նույնպիսի  փոքրիկ կրպակ, ինչպիսին էր 1954 թվականին:

BerthillonՏեղական մենյուում դուք կգտնեք պաղպաղակի ավելի քան 60 տեսակ: Պաղպաղակը պատրաստում են բացառապես բնական բաղադրիչներից՝ անտեսելով բոլոր հնարավոր արոմատիզատորները, քաղցրացնող և խտացնող նյութերը:

Յուրահատկությունը՝ օգոստոսին խանութը միշտ փակվում է 2 շաբաթով, բայց  Berthillon պաղպաղակ կարելի է գնել Սեն Լուի կղզու այլ առևտրային կետերից:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ ելակային, շոկոլադային և վանիլային, բայց արժի նաև փորձել սալորաչրով և արմանյակով պաղպաղակը և վարդերով աղանդերը:

Udders (Սինգապուր)

Udders մեծահասակների հաստատություն է, քանի որ այստեղի բոլոր պաղպաղակները ալկոհոլ են պարունակում: Եթե դուք ցանկանում եք ձեր բոլոր դարդերը խեղդել..մեկ բաժակ պաղպաղակում, ապա ընտրեք Java Whiskey Choc տեսակը, որը պարունակում է այնքան վիսկի, որը կբավականացնի պահանջկոտ սինգապուրցի  նավաստիին:

UddersՈւշադրություն դարձրեք ինդոնեզական արմավենու շաքարի համով պաղպաղակին և «earl grey» համով աղանդերին: եթե դուք ձեզ էքստրիմալ եք համարում, անպայման համտեսեք դուրիանով գարշահոտ պաղպաղակը և անհասկանալի ինչ-որ բանով աղանդերը, որը անվանում են չեմպեդակ:

Յուրահատկությունը՝ ակնարկը այն մասին, որ խանութը նվիրված է կաթնամթերքին, թաքնված է նրա անվանման մեջ, որը թարգմանվում է որպես «կուրծք», բայց սեփականատերերը նախընտրում են անվանումը թարգմանել որպես «Կովի կրծքեր»:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ չամիչով ռոմը: 

Pazzo Gelato (Լոս Անջելես, ԱՄՆ)

Pazzo Gelato ավանգարդ խանութում բոլոր պաղպաղակները պատրաստում են ձեռքով և օգտագործում են միայն բնական բաղադրիչներ: Բայց գլխավորն այն է, որ այստեղ կա  «սառը երջանկության» 100 տեսակ և դրանց մեջ  ավանդական գրեթե չկա:

pazzo gelatoԵթե դուք խոհարարական գյուտարարության սիրահար եք, ապա ձեզ հարմար կլինի  Guinness գարեջրի պաղպաղակը և ավոկադոյով և պղպեղով աղանդերը: Այստեղ նույնիսկ կարելի է պատվիրել կակտուսի ծաղիկներով և հիբրիդային արքայանարնջով պաղպաղակ: 

Յուրահատկությունը՝ եթե դուք Քրիստինա Ռիչիի տաղանդի երկրպագուն եք, ապա դուք պարտավոր եք այցելել  Pazzo Gelato. սա նրա սիրելի հաստատությունն է:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ իմբիրով և մանդարինով:
You might also like