Լավագույն վայրերը պաղպաղակի սիրահարների համար. սառեցված ճանապարհորդություն

Հեգնանքը այն մասին, որ տղաները աղջիկներին պետք է խոստանան ողջ աշխարհը, բայց դրա հետ մեկ տեղ գնեն միայն պաղպաղակ, այսօր  իրեն չի արդարացնում, քանի որ  «ողջ աշխարհը» և «սառը աղանդերը» մեր օրերում կարող ենք սերտ կապել: Այնպես որ, եթե դուք ցանկանում եք ձեր խոստումը իրականացնել, ապա գնեք նրան պաղպաղակ: Մեր կողմից ընտրված սրճարաններում պաղպաղակը կբավականացնի ողջ կյանքում, որպեսզի անդադար սիրաշահես բազմազան աղանդերով: Այնպես որ պատրաստվեք  ողջ կյանքը վատնել սառը հրաշքի վրա: 

Morelli’s Gelato (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)

Եթե Ձեզ հաջողվել է լինել Լոնդոնյան Harrods-ում, ապա դուք անպայման առաջին հարկում պետք է տեսած լինեք  կախիչը, որը ձևավորված է հին պաղպաղակային սրճարանի ձևով: Դա հենց այն վայրն է, որտեղ հնարավոր է գնել լավագույն պաղպաղակը Մեծ Բրիտանիայում:

Morelli’s Gelato

Ի դեպ, Անգլիայում առաջին պաղպաղակ ներկրողները եղել են Իտալիայից, այդ պատճառով ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ  Morelli’s Gelato-ն համարվում է նեապոլիտանական Մորելլի ընտանիքի սեփականությունը:

Morelli’s Gelato
Morelli’s Gelato-ն կարելի է համարել միջազգային, քանի որ բոլոր բաղադրիչները արտադրվում են աշխարհի տարբեր անկյուններում. կակաոյի փոշին՝ Գանայից, կիտրոնը՝ Սորրենտոյից, մանգոն՝ Հնդկաստանից, պիստակները՝ Սիցիլիայի Էտնա լեռան ստորոտից, իսկ կոկոսները՝ Շրի Լանկայից:
Յուրահատկությունը՝ Morellis Gelato-յում  հնարավոր է պատվիրել  հեղինակային պաղպաղակ, որի բաղադրիչները կընտրեք դուք. այստեղ կարող եք համտեսել աղանդեր անգամ ամենաանհավանական գարեջրի աղի խմորիչներից: Կարևորը այն է, որ պատվերը ձևակերպեք 48 ժամում:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ մեծ ճանաչում է վայելում անսովոր համով ավանդերը՝ սիցիլիական կարմիր նարնջի, խնձորի կարկանդակի կամ սուրբ ծննդյան պուդինգի համով պաղպաղակ:

Caramello (Բեռլին, Գերմանիա)

Մանրախնդիր գերմանացիները պարզապես նախընտրում են առողջ սնունդ, իսկ պաղպաղակը բացառություն չի կազմում: Caramello-ում դուք անգամ մանրադիտակով չեք գտնի ոչ մի կոնսերվանտներ, ներկանյութեր և այլ ուտելու ենթակա քիմիա, որը մեզ այսօր ակտիվ կերպով մատուցում են սննդի արտադրողները:

CaramelloԲոլոր բաղադրիչները, որոնք անհնար է աճեցնել Գերմանիայի եղանակային պայմաններում, պատվիրում են մատակարարներից, որոնք աշխատում են  «fair trade» համակարգով: Այստեղ ոչ ոք չի վիրավորվի, եթե դուք խնդրեք ցույց տալ ձեզ ինչ որ մթերքի բիոսերտիֆիկատը:
Յուրահատկությունը՝ այստեղ կարող են պաղպաղակը վայելել անգամ նրանք, ովքեր ալլերգիա ունեն գլյուտենից, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր տանել չեն կարողանում կաթնամթերքը և կաթնաշաքարը: 
Պաղպաղակ բեսթսելլեր՝ կարամելային տեսակներ:

Perche No! (Ֆլորենցիա, Իտալիա)

Անցած հարյուրամյակի 30-40-ական թվականներին ոմն Ուգո Ռավայոլին մտածել է այն մասին, որ կարելի է բացել պաղպաղակի սրճարան, և որոշել է՝ իսկ ինչու չէ՞: Հենց այդպես է թարգմանվում Ֆլորենցիայում այժմ հայտնի պաղպաղակ սրճարանը՝  Perche No!

Perche No

Ցանկության դեպքում այստեղ հնարավոր է գնել բավականին տարօրինակ պաղպաղակ՝ քունջութով և մեղրով, կանաչ թեյի համով կամ կոճապղպեղով: Սարսափելի է՝ կմտածեք դուք… իսկ ինչու ոչ՞:

Յուրահատկությունը՝ բացի պաղպաղակից, այստեղից հնարավոր է գնել մրգեր ցանկացած տեսակի, ինչպես նաև շաքարաջուր:
Պաղպաղակ բեսթսելլեր՝  Panna con Amarene՝ բալով և վանիլային, և ռիկոտտոյով Cassata siciliana:

Devon House (Քինգստոն, Յամայկա)

Devon House –ը առաջին յամայկացի սևամորթ միլիոնատերի տունն է: Այսօրվա օրով կառույցը համարվում է Կարիբյան ծովածոցի վիկտորիանական դարաշրջանի շքեղություններից: Այստեղ յամայկական, բրիտանական և ֆրանսիական հնաոճ իրերի հետ հավասար հնարավոր է գնել Կարիբների լավագույն պաղպաղակը:

DevonHouseDevon House-ում ձեզ անմիջապես կդիմավորեն թանգարանի աշխատակիցները ՝ հագած XIX դարի զգեստներ: Ներեք նրանց ցրվածության համար, քանի որ նրանք, հնարավոր է, մարիխուանայի ազդեցության տակ լինեն: Ցուցանմուշները նայելուց հետո այցելեք I Scream խանութ, որը թարգմանաբար նշանակում է  «ես գոռում եմ», և անձամբ կհամոզվեք, որ պաղպաղակը կստիպի ձեզ գոռալ հաճույքից:
Յուրահատկությունը՝ հնարավոր է գնել պաղպաղակի հիմքի վրա պատրասված գարեջուր , որը անվանվում է Devon Stout:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ պիստակով:
Շարունակելի…
You might also like