Մելբուռնի (Ավստրալիա) Jafflechutes ինտերնետ սրճարանի հիմնադիրներ Դեյվիդ Մաքդոնալդը և Ադամ Գրանտը մտածել են հաճախորդներին սենդվիչների առաքման շատ անսովոր եղանակ՝ մինի անկարգելների միջոցով:
Հաճախորդները իրենց պատվերի համար վճարում են PayPal-ով, այնուհետև գնում են նշանակված վայր, որտեղի մայթին նշված է «Х», և բռնում են իրենց սենդվիչները, որոնք ներքև են իջնում որևէ կառույցից անկարգելներով:
Սրճարանի խոհանոցը շարժական է, ինչն էլ հնարավորություն է տալիս խնայել վարձակալության գումարը: Ներկայումս Jafflechutes-ի սենդվիչները հասանելի են երկու տարբերակներով՝ պանիրով ու լոլիկով և պանիրով ու խոզապուխտով:
Առաքման այս զվարճալի և ստեղծագործական ճանապարհը իսկական հիթ է դարձել տեղացիների շրջանում: Այժմ խումբը մտածում է պատվերների վճարման ավելի հետաքրքիր մեթոդներ և նախատեսում է ներկայացնել իր ուրույն հայեցակարգը Նյու Յորքում: