Չէր ցանկանում, բայց վիրավորեց

Լսողության խնդիրներ ունեցող ճանապարհորդող  զույգը շատ դժգոհ է American Airlines ավիաընկերության աշխատակցի վարքից, ով նրանց անվանել են խուլուհամր: Զբոսաշրջիկները Հավայան կղզիներում անցկացրած հանգստից հետո Հյուսթոն վերադառնալիս կորցրել են իրենց պայուսակներից մեկը: Ավելի ուշ, այն ստանալիս զույգը նկատել է դրա վրա ամրացված գրություն, որը փակցրել է American Airlines-ի աշխատակիցը:

Deaf-note

Գրությունը եղել է հետևյալը. «Հանձնել երկու խուլուհամրերին»: Այս դիմելաձևը զույգը համարել է վիրավորական և բողոք է ներկայացրել ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչներին: Ավիաընկերության մամուլի քարտուղար Քեյսի Նորտոնը պաշտոնապես ներողություն է խնդրել և ասել, որ անձնակազմի անդամը, ով գրել է գրությունը, չի ցանկացել վիրավորել նրանց և  պետք է մասնագիտական ​​հանդուրժողականության կուրս անցնի:

Deaf-note

Խուլուհամրություն ՝որպես բնածին ախտանիշ գոյություն չունի. դա խլությունն է, որը ուղեկցվում է բանավոր խոսքի բացակայությամբ ձայնային ապարատի խախտումների պատճառով: Հետևաբար, խոսելու հնարավորություն խուլ մարդը ունի, բայց դա բարդանում  է հնչյունները արտաբերելու հետ կապված բազմաթիվ դժվարությունների պատճառով, որոնց դեմ խուլ մարդիկ պայքարում են ողջ կյանքում:

You might also like