Էկվադոր. National Geographic-ը առաջարկում է «Կակաոյի երթուղին»

Ruta del cacaoNational Geographic  ամսագիրը «Կակաոյի երթուղին»  (Ruta del Cacao) ընդգրկել է  այն վայրերի վարկանիշային աղյուսակում, որտեղ արժի այցելել 2014 թվականին: Էկվադորը զբաղեցնում է առաջին տեղը  աշխարհում՝ որպես  նուրբ համով կակաո արտահանող երկիր, որը օգտագործվում է էլիտար շոկոլադի արտադրության մեջ: Հատուկ տուրիստական ​​երթուղին անցնում է Դուրան և Յագուաչի վայրերով, կակաոյի տնկարկներով Սանտա Ռիտա արգելանոցով, ինչպես նաև՝ Անդով, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ տարածաշրջանի վայրի բնությանը. այստեղ ապրում է ավելի քան 1 600 տեսակ թռչուն և աճում է ավելի քան 25 000 տեսակ բույս: Kallari-chocolateԱնդ շրջան խորհուրդ է տրվում այցելել պարզ արևոտ եղանակին՝ հունիսից սեպտեմբեր ընկած ամիսներին, իսկ երկրի ափամերձ հատված՝ քիչ անձրևոտ տաք շրջանում՝ դեկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում: Երթուղին կարելի է սկսել Էկվադորի առևտրային մայրաքաղաքից՝ Գուայակիլեից, այցելել տեղական կակաոյի պլանտացիաներ, այնուհետև գնալ Կիտո և ծանոթանալ այդ մթերքը աճեցնող շրջաններին մայրաքաղաքի արևելքում գտնվող Միսաուալի քաղաքում, ինչպես նաև՝ Նապո գետի հովիտ: Վերջինս համարվում է Kallari շոկոլադի հայրենիքը, որը Forbes ամսագիրը ճանաչել է լավագույնը աշխարհում:

You might also like