Իսպանական Կորդովա քաղաքում տասը տարվա ընդմիջումից հետո կրկին սկսել է գործել Կորիդայի թանգարանը:
Վերակառուցման ընթացքում փոխվել է ոչ միայն նրա տեսքը, այլև ցուցանմուշները. այժմ ցուլերը ավելի կարևոր տեղ են զբաղեցրել, իսկ նախկինում նրանք մնում էին երկրորդ պլանում:
Փոխակերպման համար ներդրումը կազմել է 3.5 միլիոն եվրո. հայտնում է Noticia.ru-ն: Թանգարանը փակվել էր շենքի վթարային վիճակի պատճառով: Միայն նրա փլուզումը կանխելու համար տարված աշխատանքները տևել են 4 տարի:
Այնուհետև փորձագետները սկսել են զբաղվել ցուցանմուշների մշակմամբ: Այժմ այցելուները կտեսնեն ժամանակակից ցուցահանդեսային տարածք, որտեղ կորիդայի պատմությունը համակողմանիորեն ներկայացված է նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ:
Կորդովայի կորիդայի թանգարանը (Museo Municipal Taurino) գտնվում է Maimonides հրապարակում: Ամառային սեզոնին այն աշխատում է 9:30-ից 20:00-ն, ընդմիջումը՝ 15:30-ից 17:00-ն: