Հելսինկիում անվճար սուրճ կմատուցեն

Ապրիլի 4-ին և 5-ին Teurastamo (Հելսինկի, Työpajankatu 2) խոհարարական մշակույթի կենտրոնում մեծ իրադարձություն կլինի, որի շրջանակներում բոլոր ցանկացողներին կառաջարկեն անվճար համտեսել սուրճի բազմաթիվ տեսակներ: Դա հնարավոր կլինի այդ օրերին տեղի ունեցող  «Լատտե-արթ 2014» և «Տարվա բարի աշխատող 2014» առաջնությունների եզրափակիչների շնորհիվ: Այցելուները կարող են անվճար փորձել սուրճ՝ պատրաստված մասնակիցների կողմից, ինչպես նաև հետևել մրցույթին. հայտնում է Fontanka.fi-ն:

Latte art

Մասնավորապես, ապրիլի 4-ին ժամը 15:00-ից մինչև 19:00-ն երկու փուլով կանցկացվի «Լատտե-արթ 2014»-ի եզրափակիչը: Արտ բարում մրցույթի մասնակիցներին 10 րոպեում հարկավոր կլինի պատրաստել սուրճ, այնուհետև՝ զարդարել այն: Նախշերի ստեղծման համար թույլատրվում է օգտագործել զանազան համեմունքներ և այլ խոհարարական փոշիներ: Հաջորդ փուլում մասնակիցներին հարկավոր կլինի պատրաստել երկու էսպրեսսո, երկու լատտե free pour և երկու հեղինակային լատտե՝ ութ րոպեի ընթացքում: Արդյունքների ամփոփման ժամանակ ժյուրին ուշադրություն կդարձնի մասնակիցների պատրաստած սուրճի  նկարի սիմետրիկության, գունային գամմայի, ստեղծագործական մտքի և պրոֆեսիոնալիզմի վրա:

Latte art

Մրցույթի հաղթողը կներկայացնի Ֆինլանդիան «Լատտե արտ»-ի համաշխարհային առաջնությանը, որը կանցկացվի մայիսին Մելբուռնում: Ապրիլի 5-ին ժամը 11:30-ից մինչև 18:30-ը Ֆինլանդիայի լավագույն բարի աշխատողները 15 րոպեում կփորձեն պատրաստել չորս էսպրեսսո, չորս կապուչինո և չորս հեղինակային սուրճ: Մրցույթի ժյուրին կգնահատի ոչ միայն համը, այլև խմիչքի արտաքին տեսքը, մրցակիցների հնարամտությունները, նրանց պրոֆեսիոնալիզմը և յուրահատկությունը: Հաղթողը Ֆինլանդիան կներկայացնի համաշխարհային առաջնությունում, որը կանցկացվի Ռիմինիում հունիսին:

 

You might also like