Դանիական տուրիստական ընկերությունը սկսել է գովազդային արշավ՝ ի աջակցություն երկրում ծնելիության մակարդակի բարձրացման: Դրա էությունը կայանում է նրանում, որ ընկերությունը նպաստում է երիտասարդ զույգերի հանգստին աշխարհի տարբեր ռոմանտիկ քաղաքներում, օրինակ՝ Փարիզում: 2012 թվականին դանիայում ծնելիության մակարդակը նվազել է 17%-ով՝ համեմատած հազարամյակի սկզբի հետ: Այդ ուցանիշը կազմում է ընդամենը 10.4 1000 մարդու համար: Դա Սկանդինավիայում ամենացածր ցուցանիշն է: Ընկերությունը կարծում է, որ ծնելիության նման ցածր մակարդակով նրանք կարող են շուտով մնալ առանց հաճախորդների: Այդ պատճառով նրանք նկարահանել են հոլովակ երիտասարդ զույգի մասին, ովքեր մեկնել են հանգստի Փարիզ: Հոլովակը շատ հակապատկերային է. Դանիայի բնապատկերների մռայլ գույները հակադրվում են Փարիզի գույնզգույն պատկերների հետ: Տեսահոլովակը դիտվել է օրական 350 000 անգամ: