Մեքսիկայում կանցկացվի տեկիլայի փառատոն

Պլայա դել Կառմենում` Ռիվեյրա-Մայա ափամերձ տարածքում, 2012  թվականի հունվարի 26-ից  29-ին ընկած ժամանակահատվածում կանցկացվի ավանդական տեկիլայի փառատոնը`  Tequila Fest Riviera Maya: Փառատոնին մասնակցում են 26  տեկիլա արտադրող ընկերություններ, ի դեպ` տեկիլայի յուրաքանչյուր ապրանքանիշ ներկայացված կլինի առողջարանի ռեստորաններից մեկում: Այս կերպով, քաղաքի լավագույն 26 ռեստորաններում հնարավոր կլինի համտեսել խմիչքներ, ինչպես նաև` մեքսիկական խոհանոցի ուտեստներ, հայտնում է BuenoLatina.ru-ն:

Ինչպես և ցանկացած այլ տոն Մեքսիկայում, Tequila Fest Riviera Maya-ն էլ չի կարող անցնել առանց երաժշտության և պարերի: Փառատոնի ընթացքում կկազմակերպի ցուցահանդես, որի ընթացքում ցույց են տալիս, թե ինչպես է պատրաստվում տեկիլան: Մասնակիցները կտեսնեն պղնձե և կաղնու փայտից պատրաստված տակառները, իսկ փորձագետները կպատմեն տեկիլայի պատրաստման գաղտնիքների մասին:

Բացի դրանից դուր եկած ապրանքանիշը կարող են ձեռք բերել: Ցուցահանդեսի մուտքի արժեքն է 20 դոլար: Ռիվեյրա-Մայա առողջարանային կենտրոնը Կանկունից 50 կմ հեռավորության վրա է գտնվում, հայտնի է եվրոպացիների շրջանում և հայտնի է իր սպիտակ ավազոտ լողափերով: Այն ներառում է Պլայա դել Կառմեն քաղաքը, որը գրավում է ոչ միայն իր ենթակառուցվածքներով, այլև հիասքանչ տեսարժան վայրերով:

You might also like